Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է դադարեցնել ճնշումները

Ադրբեջան -- Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 9-ը նոյեմբերի, 2014թ․

Ադրբեջանի ընդդիմությունն այսօր հանրահավաք է անցկացրել Բաքվում: Միավորված ընդդիմությունը՝ Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, իշխանություններից պահանջում է դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ:

«Մահսուլ» մարզադաշտում անցկացված հանրահավաքում ընդդիմության առաջնորդները կոչ են արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու քաղաքացիական ակտիվիստներին: