Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Այվազյանին Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և, համատեղության կարգով, այդ պաշտոնում Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին նշանակելու մասին (նստավայրը՝ Ստոկհոլմ): Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Արտակ Ապիտոնյանը 43 տարեկան է, մասնագիտությամբ արևելագետ է, 1993 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, 2013-ի վերջին նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։