«Հայաստանը մասնակցելու է Բաքվի Եվրոպական խաղերին»

Օլիմպիական ավանը Բաքվում

Հայաստանը մասնակցելու է գալիք տարի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին, երեկ հայտարարել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքեն:

«Բոլոր խնդիրները լուծվել են, նրանք համաձայնել են մասնակցել խաղերին և նրանք նաև մասնակցելու են երկու շաբաթից Բաքվում կայանալիք մեր գլխավոր նստաշրջանին», - Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հիքեն:

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը այս մասին խոսել է Բանգկոկում՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ընկերակցության համաժողովում:

Հոկտեմբերին Պատրիկ Հիքեն և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը այցելել էին Հայաստան, որտեղ հանդիպել էին նաև նախագահ Սերժ Սարգսյանին: