Կառավարության կառուցվածքային փոփոխությունները կներկայացվեն ԱԺ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար դավիթ Հարությունյան, արխիվ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելու, ինչպես նաև Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծելու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց որպես անհետաձգելի հարց օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով՝ Կառավարության կառուցվածքի մասին օրենքում համապատասխան փոփոխությունները կատարելու համար:

Սարգիս Հարությունյան