Միացյալ Նահանգներում 36 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների ու 36 նահանգապետերի երեկ անցկացված ընտրություններում հանրապետականները հաղթել են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին։
Հանրապետականները հաղթել են առանցքային համարվող 7 նահանգներում, ինչի շնորհիվ բավարար թվով տեղեր են ստացել Սենատում մեծասնություն կազմելու համար: Միևնույն ժամանակ, նրանց հաջողվել է պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։
Այսպիսով, 2006 թվականից հետո առաջին անգամ հանրապետականները մեծամասնություն կկազմեն ԱՄՆ-ի ամբողջ Կոնգրեսում։
Սենատում հանրապետականների խմբի ղեկավար Միթչ ՄըքՔոնելը վերընտրվել է Քենթաքի նահանգում, ամենայն հավանականությամբ՝ հենց նա էլ այժմ կդառնա Սենատի արդեն մեծամասնության ղեկավարը՝ փոխարինելով դեմոկրատ Հարի Ռիդին։