Երկրորդ փուլ Ռումինիայի նախագահական ընտրություններում

Ռումինիա - Նախագահի թեկնածու Վիկտոր Պոնտայի քարոզչական պաստառը

Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածու դեռ չկա։

Ամենաշատ ձայները ստացել են վարչապետ Վիկտոր Պոնտան` 37 տոկոս, և Սիբիուի քաղաքապետ Կլաուս Իոանիսը` 30 տոկոս։

Նոյեմբերի 16-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Ռումինիան 10 տարի ղեկավարած Տրայան Բասեսկուն հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին։