Իրաքի Անբար մարզում իշխանամետ սուննի ցեղի առաջնորդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները ևս մեկ մասսայական սպանություն են իրականացրել իր ցեղի դեմ։ Սպանվածների թիվը անցել է 200-ը։
Շեյխ Նաիմ ալ-Գաուդն ասել է, որ ԻՊ-ի զինյալները այսօր հրապարակայնորեն Ալ-Բու Նիմր ցեղից 50-ից ավելի մարդու են մահապատժի ենթարկել։ Առաջնորդն ասել է, որ ցեղից դեռ 125 հոգի էլ գերի է մնում ԻՊ-ի զինյալների մոտ։