Ուկրաինայի արևելքում ընթանում են ռուսամետ անջատականների վիճահարույց ընտրությունները

Քվեարկություն Դոնեցկում, 2-ը նոյեմբերի, 2014

Ուկրաինայի արևելքում ընթանում են ռուսամետ անջատականների վիճահարույց ընտրությունները։

Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններն ընտրում են իրենց առաջնորդներին և, այսպես կոչված, «ժողովրդական խորհուրդներ» իրենց «ժողովրդական հանրապետությունների» համար։

Արևմուտքը անօրինական է համարում այս ընտրությունները։ Ուկրաինան, Միացյալ Նահանգները, Եվրամությունը, այլ արևմտյան պետություններ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել են, որ չեն ճանաչի այս ընտրությունները։

Ռուսաստանցի պաշտոնյաները, ընդհակառակը, հայտարարել են, որ կճանաչեն անջատականների ընտրությունները։

Չորս թեկնածու պայքարում է այսպես կոչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնի համար, երեքն էլ՝ Դոնեցկում։