Լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Նոյեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյան տեսքով: 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: