Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

Ղարիբաշվիլին նշել է սակայն, որ մոտ ապագայում նման հանդիպում ծրագրված չէ:

Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն ավելի վաղ հայտնել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։