ՄԱԿ. Ուկրաինայի արևելքում զոհերի թիվը անցել է 4000-ը

Ռուսամետ անջատականները Դոնեցկում, արխիվ

ՄԱԿ-ի հրապարակված նոր տվյալների համաձայն՝ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության վեց ամիսների ընթացքում զոհերի թիվը անցել է 4000-ը։

Զեկույցումը նշվում է, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում զոհվել է շուրջ 300 մարդ, չնայած սեպտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին։