Թուրք պրոֆեսոր. «Թուրքիան իր ժխտողականությամբ նոր մեղք է ավելացնում սերունդների ուսերին»
Your browser doesn’t support HTML5
Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Միթադ Սանջարը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստն ընդունող եւ դատապարտող թուրք մտավորականներից մեկն է։ Գիտնականը ոչ միայն դատապարտում է մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլեւ իրավական լուծում ակնկալում։