Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում բողոքի ցույց կանցկացնի

Ջամիլ Հասանլի

Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվի կենտրոնում զանգվածային ցույց անցկացնելու մասին որոշում է կայացրել։ Ըստ «Ազադլիգ» թերթի՝ ցույցը նախատեսված է նոյեմբերի 10-ին։

«Ցույցի նպատակն է պահանջել իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին և վերջ տալ երկրում բռնաճնշումներին»,- թերթի հետ զրույցում ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլին։