Բալասանյան․ Ենթարկվել եմ քաղխորհրդի որոշմանը

Your browser doesn’t support HTML5

Երկու տարի առաջ նաև իշխող ՀՀԿ-ի աջակցությամբ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մասնակցել է՝ ենթարկվելով իր կուսակցության քաղխորհրդի որոշմանը:

Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարզապես «բերման էր ենթարկել» Բալասանյանին:

«Ես քաղաքական թիմի անդամ եմ և ես ենթարկվում են քաղխորհրդի որոշումներին», - Գյումրիում այսօր հրավիրած ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Բալասանյանը:

Գյումրիի նախկին քաղաքական Վարդան Ղուկասյանը իշխանափոխություն պահանջող հանրահավաքին գործող քաղաքապետի մասնակցությունը մամուլում որակել է «անբարոյականություն»՝ հիշեցնելով, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Բալասանյանին սատարել էր հենց գործող իշխանությունը:

«Ազատության» հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ կարող է իշխանությունների կողմից ենթարկվել ճնշումների, մի շարք բիզնեսներ ունեցող Բալասանյանն արձագանքեց․ - «Ես կյանքում մտավախություն չեմ ունեցել: Այդ բիզնեսները ես եմ ստեղծել, որևէ մեկից չեմ խլել․․․ Բիզնեսի հետ կապված հարց չկա․ էս բիզնեսը կփակվի՝ մյուսը կբացենք, էն մյուսը բացենք»: