Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ «Բաշնեֆտ» նավթարդյունաբերող ընկերությունում միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի մասնաբաժինը՝ «Սիստեմա» ընկերությունը կպետականացվի։
Եվտուշենկովը սեպտեմբերին ձերբակալվել է «Բաշնեֆտ»-ին վերաբերվող գործարքների միջոցով փողի լվացում կատարելու մեղադրանքով։
Նրա ձերբակալությունից հետո քաղաքական-տնտեսական շրջանակներում տարածվել են տեղեկություններ, որոնց համաձայն, «Սիստեմա»-ի արժեթղթերը կյուրացնի Ռուսաստանի ամենախոշոր նավթարդյունահանող ընկերությունը` «Ռոսնեֆտ»-ը։