Ռուսաստանը «չի կատարել» «Միստրալ» ավիակիրները ստանալու պահանջները

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարել պահանջները, որոնք անհրաժեշտ են Ֆրանսիայում կառուցված «Միստրալ» տեսակի երկու մարտական ավիակիրները ստանալու համար։ Նախարարը նշել է, որ գլխավոր պայմանն Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացումն է։

«Միստրալ»-ը ուղղաթիռներ կրող ռազմանավ է։ Այդ տեսակի երկու նավ Ռուսաստանի համար արտադրելու պայմանագիրը կնքվել է 2010-ը թվականին։

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ ասել է, որ Ռուսաստանն ակնկալում է առաջին նավը ստանալ նոյեմբերի 14-ին։