Լեյլա Յունուսին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ

Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանի բանտում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտարարել է, որ ոստիկաններն իրեն զրկել են փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից։

«Դա տեղի է ունեցել անմիջապես Փարիզում կայացած Ֆրանսուա Օլանդ - Իլհամ Ալիև հանդիպումից հետո, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահն արծարծել է իմ բանտարկության հարցը», - գրել է Լեյլա Յունուսը իր փաստաբան Ջավադ Ջավադովին։

Ադրբեջանի իշխանությունները 58-ամյա Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` 59-ամյա Արիֆ Յունուսին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու և ֆինանսական մեքենայությունների մեջ։