Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի հրթիռը և դրանով Միջազգային տիեզերական կայան տեղափոխվող տիեզերանավը երեքշաբթի երեկոյան արևելյան Վիրջինիա նահանգի Ուոլոփս կղզուց արձակվելուց վեց վայրկյան անց պայթել են:
CNN-ի փոխանցմամբ, Antares հրթիռը և մոտ հինգ հազար տոննա բեռով Cygnus տիեզերանավը պայթյունի հետևանքով Ատլանտյան օվկիանոսի՝ Վիրջինիայի ափամերձ գոտում բռնկվել են և ուժգին դղրդյուն առաջացրել, ապա վայր են ընկել դրանց բեկորները:
Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Հրթիռը և տիեզերանավը միասին գնահատվում են 200 միլիոն դոլարից ավելի: