Պորոշենկոյի և Յացենյուկի գլխավորած ուժերը կոալիցիա կկազմեն

Ուկրաինա - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայլո Օխենդովսկին ներկայացնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Կիև, 27-ը հոկտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի կիրակի օրը անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրեթե հավասար՝ 22-ական տոկոս քվեներ ստացած վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ»-ը և նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորած միավորումը կկազմեն կոալիցիա:

Չի բացառվում, որ երկրի կառավարմանը միանա նաև քվեների 11 տոկոսը ստացած Անդրեյ Սադովիի շարժումը:

Շուրջ 5 միլիոն մարդ՝ ռուս անջատողականների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջանների և բռնակցված Ղրիմի բնակիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցել քվեարկությանը: