Փարիզում արդեն ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։