Դիլմա Ռուսեֆը վերընտրվեց Բրազիլիայի նախագահ

Դիլմա Ռուսեֆը տոնում է իր հաղթանակը Բրազիլիայի նախագահի ընտրություններում, Բրազիլիա, 26-ը հոկտեմբերի, 2014թ.

Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը վերընտրվել է։ Աշխարհում մեծությամբ հինգերորդ ու 203-միլիոնանոց բնակչություն ունեցող երկրում նա ստացել է ընտրողների ձայների 51.5 տոկոսը՝ առաջ անցնելով իր մրցակից սոցիալ-դեմոկրատ Աեսո Նևեսից։

66-ամյա Ռուսեֆը դիմել է բրազիլիացիներին՝ խնդրելով համախմբվել դժվարին ընտրություններից հետո, որոնք, ոմանց գնահատմամբ, մասնատել են երկիրը։