Աշխարհում էբոլայով վարակվածների թիվն անցել է 10 հազարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում էբոլայով վարակվածների թիվն անցել է 10 հազարը, իսկ մահացածների թիվը մոտ հինգ հազար է։

Առավել ծանր կացություն է ստեղծվել Արևմտյան Աֆրիկայում` Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում։

Ըստ մասնագետների, վարակը սկսել է նահանջել Նիգերիայում և Սենեգալում, վարակի առանձին դեպքեր կան Իսպանիայում և ԱՄՆ-ում։