Օհանյանը հանդիպել է Վոլինկինի հետ

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ նախարարության վարչական համալիրում հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ - ռուսական երկկողմ հարաբերություններին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ: