ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ Քոբանի քաղաքի քուրդ պաշտպանները շարունակում են վերահսկել քաղաքի մեծ մասը, և որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերջին օրերին չեն կարողացել առաջ շարժվել։
Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ իրավիճակը առայժմ հանգիստ է, բայց չնայած դրան՝ «Իսլամական պետության» ուժերը շարունակում են սպառնալ քաղաքին։