Total-ի տնօրենը մահացել է Մոսկվայում ավիավթարի հետևանքով

Total-ի տնօրեն Քրիստոֆ դը Մարժերի

Total ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դը Մարժերին մահացել է այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:

«Թռիչքի համար գրանցվել էր մի ուղևոր՝ Ֆրանսիայի քաղաքացի Քրիստոֆ դը Մարժերին: Անձնակազմի երեք անդամները նույնպես Ֆրանսիայի քաղաքացիներ են: Նրանք բոլորը մահացել են», - ՏԱՍՍ-ին փոխանցել է անանուն աղբյուրը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ Falcon օդանավը թռիչքուղուց պոկվելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային: