Ուկրաինայում խստացվել է ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը

Ուկրաինական 100 գրիվնա և 100-դոլարանոցներ

Ուկրաինայի իշխանությունները հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել են խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժները:

Նախագահ Պետրո Պորոշենկոյի ստորագրած օրենքի համաձայն՝ այսուհետ քրեական պատասխանատվություն կրելու է նաև կաշառք վերցնող անձը, ինչի համար նա կարող է տուգանվել, կամ դատապարտվել ուղղիչ աշխատանքների կամ ազատազրկման մինչև երկու տարի ժամկետով:

Ընտրակաշառք տվողը կարող է դատապարտվել երեք տարվա ուղղիչ աշխատանքների կամ նույն ժամկետով ազատազրկման: