ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների բանակը պետք է դիմակայի ահաբեկիչներին ու Ռուսաստանին։
Նա նշել է, թե ահաբեկիչների և զինյալների սպառնալիքները կպահպանվեն երկար ժամանակ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պենտագոնի ղեկավարը, պետք է գործ ունենալ ռևիզիոնիստ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի շեմին գտնվող նրա ժամանակակից և մարտունակ բանակի հետ: