Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ:
«Մենք իսկական գործընկերներ ենք, դաշնակիցներ, հարևաններ», - ասել է Պուտինը՝ գոհունակություն հայտնելով Չինաստանի հետ աճող տնտեսական կապերի առնչությամբ և վստահեցնելով, որ հաջորդ տարի երկկողմ առևտուրը կհասնի 100 միլիարդ դոլարի:
Չինաստանի վարչապետի եռօրյա այցի շրջանակում երկրների միջև էներգետիկայից մինչև բանկային ոլորտներին վերաբերող շուրջ երեք տասնյակ պայմանագիր է ստորագրվել:
Չինաստանն ու Ռուսաստանը ամուր տնտեսական և դիվանագիտական կապեր ունեն, և պաշտոնական Պեկինը վստահեցրել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրների հետագա համագործակցության վրա: