Հայաստանում Մալթայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Այսօր Հայաստանում Մալթայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն աջակցություն կցուցաբերեն դեսպանին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում:

Պիեր Կլիվ Աժյուսն իր հերթին ընդգծել է, որ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: