Բաքուն 2015-ին ևս կավելացնի ռազմական ծախսերը

Ադրբեջան - Ռուսական արտադրության տանկեր և հրետանային համակարգեր ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, հունիս, 2014թ.

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական նպատակներով ծախսերին հատկացնել բոլոր բյուջետային ծախսերի 17․9 տոկոսը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի ֆինանսների նախարարության հրապարակած նախագծում հաջորդ տարվա ռազմական ծախսերը 3․1 տոկոսով գերազանցում են ընթացիկ տարվանը:

Ադրբեջանի 2014 թվականի պետբյուջեում ռազմական ծախսերին հատկացվել է ավելի քան 3․7 միլիարդ դոլար: