Տնտեսագիտության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացել է ֆրանսիացի տնտեսագետ Ժան Տիրոլը՝ մի վերլուծության համար, որը վերաբերում է շուկայական իշխանությանը և այն ոլորտների կարգավորմանը, որոնցում գերակշռում են կարտելները և մոնոպոլիաները:
Դափնեկրի անունը հրապարակվել է այսօր Ստոկհոլմում՝ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում:
61-ամյա Տիրոլը ավելի քան 100 գիտական աշխատանքների, 6 գրքերի հեղինակ է: