Հայաստանը ստորագրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը

Մինսկում ստորագրվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

Այդպիսով Հայաստանը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Ըստ պայմանագրի, ԵՏՄ-ն կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: