Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելու են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը։ Դրանց մասնակցելու է նաև աշխատանքային այցով Բելառուս մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սպասվում է, որ այսօր կստորագրվի նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը։