Հայաստանն ու Ղարաբաղը համատեղ կներկայանան TTG Incontri ցուցահանդեսին

Հոկտեմբերի 9-11-ը Իտալիայի Ռիմինիա քաղաքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համատեղ կներկայանան TTG Incontri միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն 130 երկրների շուրջ 2400 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 52 հազար այցելուներ:

«Մասնակցությունը խոշորագույն այս ցուցահանդեսին նպատակ ունի խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը իտալական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին», - ասված է հաղորդագրությունում։