Սիրիայում քիմիական զենքի ևս չորս օբյեկտ է հայտնաբերվել

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, արխիվ

Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի ևս չորս օբյեկտ են հայտարարագրել, որոնց մասին մինչ այժմ տեղեկություններ չկային: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սիգրիդ Հաագը։

Սա հաստատում է կասկածներն այն մասին, որ Դամասկոսը լիարժեք անկեղծություն չի դրսևորել իր քիմիական ծրագրի վերաբերյալ, նշում են արևմտյան լրատվամիջոցները:

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համաձայնությունը կայացվել է անցյալ տարի։ Պաշարի մի մասը ոչնչացված է, իսկ օբյեկտները կապամոնտաժվեն այս ամիս։