Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Մինսկ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու վաղը Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: