Օբաման էբոլայի դեմ պայքարում ավելի մեծ օգնության կոչ է անում պետություններին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունենում էբոլայի համաճարակի մասին, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել պետություններին՝ ավելի մեծ օգնություն ցուցաբերել մահաբեր էբոլա վիրուսի դեմ պայքարում։

Վիրուսն արդեն շուրջ 3 հազար 400 մարդու կյանք է խլել։