Առաջին անգամ պատմության մեջ դոլարը ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել ռուսական ռուբլու նկատմամբ ՝ 40 ռուբլի 1 դոլարի դիմաց:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ և «Նովոստի» գործակալությունների փոխանցմամբ՝ ռուբլու այս ցածր փոխարժեքը գրանցվել է այսօր:
Վերջին երեք ամիսներին ռուբլին անընդհատ արժեզրկվում էր՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների հետևանքով: