Իշխող կոալիցիան հաղթում է Լատվիայի խորհրդարանական ընտրություններում

Լատվիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախօրեին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն աջ-կենտրոնամետ «Ազգային դաշինք» կոալիցիայի օգտին է քվեարկել ընտրողների 58 տոկոսը:

Ընդդիմադիր «Ներդաշնակություն» կուսակցությունը, որը վայելում է Լատվիայի ազգությամբ ռուս փոքրամասնության աջակցությունը, ստացել է քվեների 23 տոկոսը: