Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը և այցով Բաքվում գտնվող՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի գծով վարչության պետ Էմին Այըքը հանդիպել են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցող անձնակազմին:
Ինչպես այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, հանդիպման ժամանակ անցկացվել է ուսումնամարտական օդանավերով համատեղ թռիչքների ժամանակ գործնական խնդիրների, պայմանական օդային մարտերի և ցամաքային թիրախների ոչնչացման նմանակմամբ տարբեր մանևրների կատարման նախնական վերլուծություն:
Նշվել է, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի հերթական զորավարժությունների անցկացումը ծրագրված է 2015 թվականի մարտին Թուրքիայում: