Հոնգ Կոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ժողովրդավարական կոչերով փողոց դուրս եկած ցուցարարների դեմ:
Ոստիկանությունը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Հոնգ Կոնգի առաջնորդ Լյոնգ Չուն-յինգը քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել «անօրինական» ցույցերին:
Սեպտեմբերի 26-ից փողոց դուրս ելած ցուցարարների հիմնական պահանջը Հոնգ Կոնգում ժողովրդավարության մակարդակի ավելացումն ու ընտրական բարեփոխումների անցկացումն է:
Լյոնգ Չուն-յինգը խոստացել է առաջիկայում ընտրական բարեփոխումների շուրջ խորհրդակցություններ անցկացնել, սակայն դրանց անցկացման կոնկրետ ժամկետներ չի նշել:
Ցույցերի նախաձեռնողներին, որոնք հիմնականում ուսանողներ են, զայրացրել է Պեկինի վերջին որոշումը՝ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար 2017 թվականին առաջին անգամ անցկացվելիք ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումների իրականացման սահմանափակումներ մտցնելու մասին: