Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ներկայացնելով բարեփոխումների մեծ փաթեթը, ասել է, որ այն հնարավորություն կտա երկրին վեց տարվա ընթացքում դիմել Եվրամիություն՝ անդամակցելու համար:
Բարեփոխումները ենթադրում են վեց տասնյակ սոցիալական և տնտեսական ծրագրեր, այդ թվում՝ կոռուպցիայի վերացում, ուժային համակարգերի ապակենտրոնացում, հարկային և իրավական համակարգերի բարելավում:
Պորոշենկոն ասել է նաև, թե ռուսամետ անջատականների հետ հրադադարի կնքմամբ Ուկրաինայի արևելքում հինգ ամիս ընթացող հակամարտության ամենավտագավոր փուլն ավարտված է: