Հովիկ Աբրահամյանն հանդիպել է ԱՄՀ Հայաստանի հարցով գործադիր տնօրենին

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մենո Սնելը Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:

«Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- հանդիպման ժամանակ նշել է Հովիկ Աբրահամյանը: