Պորոշենկոն «Ռազմավարություն - 2020» ծրագիր կներկայացնի

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ այսօր կներկայացնի բարեփոխումների ծրագիր, որը թույլ կտա վեց տարվա ընթացքում դիմել Եվրոպական միությանն անդամակցելու հայտով։

«Ռազմավարություն - 2020» վերնագրված ծրագրով Ուկրաինան կիրականացնի սոցիալ-տնտեսական ոլորտի մոտ վեց տասնյակ բարեփոխումներ։