Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հաղորդում է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ երկրի արևելքում ռուսամետ անջատականների և ուկրաինական զինուժի միջև բախումներ են գրանցվել, որոնց հետևանքով վիրավորվել է 8 ուկրաինացի զինվոր։
Հրադադարը հայտարարվել է սեպտեմբերի 5-ից։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյ Ջանզենն ասել է, որ Ռուսաստանը զգալի թվով զորք է դուրս բերել Ուկրաինայից, սակայն մեծ թվով ռուսական զորքեր դեռևս մնում են սահմանի մոտ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 3․5 հազարը։