Միացյալ Նահանգներն ու կոալիցիոն ուժերը կրկին հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների օբյեկտներին։
Համաձայն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարական շտաբի՝ տասնյակ թիրախներ են ընտրվել, այդ թվում՝ ոչ մեծ նավթարդյունահանող գործարաններ, որոնք օրական միլիոնավոր դոլարներ են ապահովել «Իսլամական պետության» համար։
Զինյալներին հարվածներ հասցնելու գործողություններին մասնակցել է նաև Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների օդուժը։