Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը առաջիկա տարում դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ կաթողիկոսության՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Այդ մասին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը՝ այսօր ելույթ ունենալով Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում:
Արամ առաջինը հավելեց, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սարգիս Հարությունյան
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ: