Ժամեր առաջ Սպիտակ տանը հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ագրեսիայի համար՝ ավելացնելով, որ շարունակելու է դիվանագիտական լուծումներ փնտրել Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Օբամային անչափ մեծ աջակցության համար: Ավելի ուշ հանդիպումից մանրամասներ հաղորդելով նա ասել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում են ամերիկացի պաշտոնյաների այցը Ուկրաինա՝ երկրի էներգետիկ իրավիճակը քննարկելու և ձմռանը նախապատրաստման համար: