Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսում

Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսի շենքում, Սիմֆերոպոլ, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Ղրիմի թաթարների մեջլիսում և դրա անդամներից մեկի տանը։

«Ազատություն» ռադիոկայանի տեղի թղթակիցը հաղորդում է, որ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտ անել։

Հաղորդվում է, որ իրավապահներին հետաքրքրել է Ղրիմի թաթարների «Ադվեթ» պարբերականի գրասենյակը։ Ոստիկանությունն առգրավել է նաև մեջլիսի անդամ Իսքանդեր Բարիևի համակարգիչը։

Սեպտեմբերի 15-ին երեք զինված անձինք մեջլիսի շենքի տանիքից հեռացրել էին ուկրաինական դրոշը։