Նախագահ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին

Президент Армении Серж Саргсян (справа) принимает американского сопредседателя Минской группы ОБСЕ Джеймса Уорлика (слева), Ереван, 16 сентября 2014 г.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ):

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ: